Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են
Մայիսյան տոներին ընդառաջ դրամական օգնություն է հատկացվելու Գյումրի քաղաքի հետևյալ խմբի անձանց` • Արցախյան պատերազմում /1991-1994թթ/ զոհված ազատամարտիկների ընտանիքներին
• Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին
• Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին
• Գյումրի քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին
Զինվորական կոմիսարիատի կողմից հաշվառված զոհված ազատամարտիկների ժառանգները, հաշմանդամ ազատամարտիկներն ու վետերաններն խնդրում ենք սույնթվականի մայիսի 3-իից 15-ն անձամբ ներկայանան Գյումրու քաղաքապետարան` համապատասխան փաստաթղթերով: