Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ՀՈՒՇԱԹԵՐԹ  

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԻ

Ի՞նչ անել մինչև հեղեղումները

- Միշտ պատրաստ ունենալ աղետի կապոց. 

- Պատրաստել ավազով լցված պարկեր. 

- Մաքրել կոյուղին. 

- Պահեստավորել խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար). 

- Հետևել ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին. 

- Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատել գազը, էլեկտրականությունը. 

- Հետևել տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին. 

- Տեղեկանալ հեղեղումների սպառնալիքի դեպքում բնակության վայրից անվտանգ հեռանալու ճանապարհները. 

- Բնակավայրից հեռանալու անհնարինության դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն).

- Պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր. 

- Ամրացնել այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Ի՞նչ անել հեղեղումների ժամանակ

- Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնալ ապաստարաններում. 

- Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահել. 

- Տանը գտնվելու դեպքում ոչ մի դեպքում չօգտվել կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար. 

- Չփորձել կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար.

- Ծանծաղ տեղերն անցնելիս հագնել ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվել ձեռնափայտից.

- Օգնության կարիք ունենալու դեպքում տալ աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, դրոշներ, ազդանշան և այլն):

Ի՞նչ անել հեղեղումներից հետո

- Ուշադիր հետախուզել կացարանը` հիմքի ամբողջությունը, պատերի, պատուհանների և հատակի վիճակը.

- Ստուգել հաղորդակցության համակարգը.

- Թունավոր օձերի հնարավոր առկայությունը.

- Ստուգել սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացնել եռացրած ջրով.

- Խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո.

- Չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը.

- Նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգել դրանց վնասվածության աստիճանը.

- Հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին.

- Հնարավորության դեպքում չմնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում.

- Առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքներ: