Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

 Ամանորյա տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետարանը դեկտեմբերի 15-23-ը հայտարարում է տարածքների «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթը:
Մրցույթի անվանակարգերն են լավագույն տոնական ձևավորված ՝
1. բնակելի
2. բակային
3. ուսումնական
4. առևտրի և սպասարկման տարածքներ
Արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին, ժամը` 16:00-ին, Գյումրու քաղաքապետարանում (3-րդ հարկ):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին (1-ին հարկ), հեռ. +374 312 2 22 45, 2 22 46: