Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն _

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախաձեռնում է <<Գյումրի քաղաքի ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսական զարգացման խորհրդի>> ձևավորում, որի նպատակն է բազմակողմանի ուսումնասիրություն անցկացնել քաղաքում առկա տնտեսական վիճակի մասին, իրականացնել Գյումրու տնտեսական զարգացման, ՓՄՁ միջավայրի բարելավման հնարավոր քայլերի և առաջարկների համակարգում, կատարել ծրագրի վերահսկողություն: Խորհրդի ձևավորմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձինք: Դիմել Գյումրու քաղաքապետարան, Ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի բաժին, մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00 -18:00-ը:

Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 70 80 31 0312 2 22 48