Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

  Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի ապրիլի 2-ին , ժամը՝ 12:00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպումը Գյումրիի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաներն են՝ Գյումրու առկա իրավիճակը, հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Գյումրիի հատուկ կարգավիճակի օրենսդրական նախաձեռնությանն առնչվող հարցեր:Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձինք գրանցվելու համար կարող են դիմել Գյումրու քաղաքապետարանի Ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի բաժին:

Հեռախոս՝ 2 22 24