Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

 

 Ի պատասխան «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության տարածած հաղորդագրության, Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են՝
Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով և որևէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ 2015թ. մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով 2015թ. փետրվարի 25-ին Գյումրու քաղաքապետին է դիմել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը սույն թվականի մարտի 7-ին «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառում անցկացնելու նպատակով, ինչը ընդունվել է ի գիտություն: Այս մասին մարտի 2-ին պատշաճ կարգով տեղյակ է պահվել «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, քանի որ մարտի 7-ին, ժամը՝ 11-ից 23-ը, Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել նաև «Ժառանգություն» կուսակցությունը:
«Հիմնադիր խորհրդարան»-ին մերժման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ վերջինիս կողմից ներկայացված իրազեկումները երկու դեպքում էլ չէին կարող դառնալ քննարկման առարկա Գյումրու քաղաքապետի կողմից, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի համաձայն՝ « Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30օր առաջ», ինչը ակնհայտորեն խախտված է, քանի որ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից 2015թ. մարտի 7-ի համար իրազեկումները մուտքագրվել են քաղաքապետարան է 2015թ. մարտի 2-ին և 4-ին: Այսպիսով, «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հայտարարությունում նշված միտքը, թե Գյումրու քաղաքապետարանը օրենք է խախտել, փաստացի չի համապատասխանում իրականությանը:
Իրազեկումների վերաբերյալ հարցը չէր կարող քննարկվել օրենքի ակնհայտ խախտումների պատճառով, ուստի այն վերադարձվել է «Հիմնադիր խորհրդարանի» տեղի ներկայացուցչին, ով առձեռն ստացել է իրազեկումը և թողել իր գրավոր համաձայնությունը:
Կատարվածը փաստում է, որ Գյումրու քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ են և համապատասխանում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այսօր՝ մարտի 5-ին, «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Մամիկոն Սարգսյանից ստացվել է հավաստիացում, որ «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հաղորդագրության մեջ «Ժառանգություն» կուսակցության անունից ներկայացված նյութերը չեն համապատասխանում իրականությանը:
Գյումրու քաղաքապետարանից հորդորում են զերծ մնալ անհիմն հայտարարություններից և որակումներից:

բեռնել պատասխանը


Գյումրու քաղաքապետարան