Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

 Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Մուշ 2, Մուշ 2-1, Մուշ 2-2 թաղամասերում քաղաքաշինական նորմերին համապատասխան ավտոտնակներ կառուցելու նպատակով հողամասերի տրամադրման համար հայտարարվում է աճուրդ-վաճառք: Աճուրդի համար հատկացված հողամասերը տիպային են, որոնց մեկնարկային գինը կազմում է 153.408 դրամ: Ելնելով քաղաքացիների սոցիալական վիճակից՝ Գյումրու քաղաքապետարանն իր վրա է վերցրել ավտոտնակի կառուցման նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության տրամադրաման ծախսերը: Աճուրդ-վաճառքը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 28-ին: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հուլիսի 23-ը՝ ներառյալ: Աճուրդի պայմաններին ծանոթանալու համար դիմել Գյումրու քաղաքապետարան, հեռ.՝ 2 22 29