Home Information Center Announcements Հայտարարություն

 Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2014 թվականի հունիսի 12-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:

Աշխատակազմի քարտուղարի ժ/պ Հ.Սուլթանյան

 

ՕՐԱԿԱՐԳ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

12 հունիսի 2014 թվական, սկիզբը` ժ. 12:00

(վերախմբագրված տարբերակ)

1.ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)


2.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՆՔԻ 2014ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 161-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)


3.ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

4.ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԱԾ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

5.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆԸ ԳՈՒՆԱԵՐԱՆԳԱՅԻՆ ՇԱՏՐՎԱՆԻ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ` ԱՌԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Կ.ՄԱՆԱՍՅԱՆ)

6.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ՀԱՏ ԱՂԲԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ՄԵԿ ՀԱՏ ՁՅՈՒՆ ՀԱՎԱՔՈՂ – ԲԱՐՁՈՂ ՄԵՔԵՆԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ, ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ, ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ` ԱՌԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Կ.ՄԱՆԱՍՅԱՆ)

7.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԵԿՆԱՐԿԱԾ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <<ԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱԳՈՒՍՏԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ՍԱՖԱՐՅԱՆ)

9.ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՍԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑ N 28/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

11.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

12.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

13.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 122-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

14.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 36-Ա ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

15. ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՎՈՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ 15/1 ՀԱՍՑԵՈՒՄ 41,87 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԾՈՎ ԳՈՅԱՑԱԾ ՏՈՒՅԺԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Կ.ԲԱԴԱԼՅԱՆ)

16.ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՆՎԵԼ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՄԱՆՈՒՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ 15 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԾՈՎ ԳՈՅԱՑԱԾ ՏՈՒՅԺԸ ԵՎ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Կ.ԲԱԴԱԼՅԱՆ)

17. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՄՆՎԱԾ ԴԵՆԴՐՈՊԱՐԿՈՒՄ ՋՐԱԳԾԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ԳԵՈՖՈՆ» ԳԻՏԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Մ.ՃԱՐՏԱՐՅԱՆ)

18. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 163 (ՀԱՐՅՈՒՐ ՎԱԹՍՈՒՆ ԵՐԵՔ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Մ.ՍԱՀԱԿՅԱՆ)

 

բեռնել ավագանու 12 հունիսի 2014 թվականի նախագծերը