Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մայիսյան տոներին ընդառաջ դրամական օգնություն է հատկացվելու Գյումրի քաղաքի հետևյալ խմբի անձանց`
• Արցախյան պատերազմում /1991-1994թթ/ զոհված ազատամարտիկների ընտանիքներին
• Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին
• Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին
• Գյումրի քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին
Խնդրում ենք, որ Զինվորական կոմիսարիատի կողմից հաշվառված զոհված ազատամարտիկների ժառանգները, հաշմանդամ ազատամարտիկներն ու վետերաններն անձամբ, սույն թվականի ապրիլի 29-ից ներկայանան Գյումրու քաղաքապետարան` համապատասխան փաստաթղթերով: