Home Information Center Announcements Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ

  Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2014 թվականի մարտի 18-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:

Աշխատակազմի քարտուղար՝ Ռ. Ասատրյան

ՕՐԱԿԱՐԳ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

18 մարտի 2014 թվական, սկիզբը` ժ. 12:00

1. ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)


2. ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ


(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)


3. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ՔԱՂԱՔԸ » (ՀՈՎԵՐՆ ԸՆԿԱՆ) ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ Լ.ԲԱՐՍԵՂՅԱՆ)


4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ )


5. ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ )


6 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)


7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԵՂՉԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ՍՈՒԼԹԱՆՅԱՆ)


8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <<ՆՈՐ ՊԱՐՏԵԶ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ՍՈՒԼԹԱՆՅԱՆ)


9. ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՎՈՎ 650 ( ՎԵՑ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ) ՀԱՏ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼԱՄՊԵՐ ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ, ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ՝ ԱՌԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Կ.ՄԱՆԱՍՅԱՆ)

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 11-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)


11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 17-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)
12. ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)


14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ N 86/3 ՀԱՍՑԵԻ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)


15. <<ԳՅՈՒՄՐՈՒ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ ԵՎ ՊՈՒՐԱԿՆԵՐ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)