Home Information Center Announcements Հայտարարություն

 Գյումրու քաղաքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի փակ դասական աճուրդ

Հայտարարություն

 Աճուրդի հաղթողները պետք է համամասնորեն մասնակցեն նախագծային թաղամասի ճանապարհների և ընդհանուր ինժեներական կոմունիկացիոն ցանցերի նախաgծման և կառուցման աշխատանքներին: Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասերի վերաբերյալ գրաֆիկական նյութերին կարող են ծանոթանալ Գյումրու քաղաքապետարանում / Վարդանանց հր. 1/, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝www.gyumricity.am: Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն՝ ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Աճուրդի պայմանների մանրամասներին՝ հողամասի ելակետային տվյալներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին և պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Գյումրու քաղաքապետարան / Վարդանանց հր. 1 հեռ. 4-82-44/: Աճուրդը կայանալու է 2013 թ. դեկտեմբերի 16-ին ժ. 1600-ին Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2013 թ.դեկտեմբերի 12-ին ժ. 1600-ը:

բեռնել տեքստային տարբերակը