Home Information Center Announcements Հայտարարություն
Monday, 21 October 2013 11:18

 Հայտնում ենք Գյումրի քաղաքի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում բնակարան ստացած քաղաքացիներին. Համաձայն ՀՀ Կառավարության 1999թ. հունիսի 10-ի թիվ 432 որոշման` բնակարան ստացած քաղաքացիները պարտավոր են ապամոնտաժել իրենց զբաղեցրած տնակները և 30-օրյա ժամկետում տնակների ապամոնտաժման ու տարածքների ազատման մասին հայտարարությամբ ներկայանալ Գյումրու քաղաքապետարան:ՙ

Նշված ժամկետում տնակները չապամոնտաժելու դեպքում, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված իրավանորմերը, այդ տնակների նկատմամաբ կճանաչվի Գյումրի համայնքի սեփականության իրավունքը:

Գյումրու քաղաքապետարանՙ