Home Information Center Announcements Հայտարարություն

  Սիրելի՛ համաքաղաքացիներ, առաջնորդվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հոդված 33.1-ի դրույթներով` սույն թվականի օգոստոսի 15 -ին , ժամը 1500-ին, Գյումրու քաղաքապետարանը, կինո «Հոկտեմբերի» դահլիճում կազմակերպում է հանրային քննարկում հետևյալ հարցերի շուրջ.

  1. Վարդանանց հրապարակի եղևնիների հետագա ճակատագիրը, 
  2. Վլադիլեն Բալյանի կողմից հեղինակած «Գյումրի - Լենինական» երգի օրհներգի տարբերակի ներկայացումը, 
  3. Գյումրու կարգախոսի ընտրության չափորոշիչների քննարկումը: 

Քաղաքապետարանի աշխատակազմը և ավագանին հրավիրում են ճարտարապետներին, բնապահպաններին, նկարիչներին, նկարիչ-դիզայներներին, հասարակական կազմակերպություններին, երաժիշտներին, գրողներին, երիտասարդական կազմակերպություններին, եկեղեցու ներկայացուցիչներին, լրագրողներին և շահագրգիռ քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու քննարկմանը: