Home Information Center Announcements Գյումրու օրհներգի որ տարբերակներ

Տարբերակ 1

<<Գյումրի-Լենինական>> երգի՝ Գյումրու օրհներգի առաջարկվող տարբերակ

 

Խոսք՝ Հովհաննես  Շիրազի
Երաժշտություն՝ Վլադիլեն Բալյանի

Կատարումը՝  Ռուբեն Մաթևոսյանի

1.

 Հայաստանի աղն ես, Գյումրի,

Դու խոսքաշեն, սրամիտ,

Ճշմարտության մաղն ես, Գյումրի,

Դու իմաստուն, միամիտ:

Աղջիկներդ տնարար են,

Անմահության օրորոց,

Տղաներդ շինարար են,

Դու հանճարեղ քարագործ:

 Կրկներգ--  Դու իմ Գյումրի-Լենինական դու իմ նոր,

Արագածին բազմած արծիվ փառավոր: 

 

 

 

 

2.

Դու երգարան Հայաստանի,

Երգիչների ակնաղբյուր, 

Քո վանքերի ղողանջի տեղ

Այժմ մուրճերդ են հնչում:

Արագածը արքայական

Ոսկե թագն է քո հողի,

Քո մի քարն էլ, Լենինական,

Աշխարհի հետ չեմ փոխի: 

Կրկներգ--  Դու իմ Գյումրի ...

 

բեռնել  երգը

ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1924թ. ապրիլի 25-ին, Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան  երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում: 1952-54թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է  Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

 

Տարբերակ 2

 

 

 Օրհներգ ՝ Գյումրու օրհներգի առաջարկվող տարբերակ

Խոսք և երաժշտություն

Ռ. Կարապետյան


Գյումրի 

Շիրակ աշխարհի չքնաղ դիցուհի,

Արհեստ, արվեստի օրրան իմ Գյումրի,

Դարեր ես անցել, չեն ծնկել ընկել,

Այլ տաղանդներիդ փառքով ճանաչվել:

Տեսել ես օրեր, տխուր և ուրախ,

Կոփվել, թրծվել, դարձել մի խիզախ,

Տեսել սով ջարդ, ավեր կոտորած ,

Անմահ տենչ ունես՝ դառնալ փառապանծ:

Կրկներգ Գյումրի փառք, քեզ փառք, փառք հավերժական,

Մեր հին Կումայրի ու Լենինական,

Ալեքսանդրապոլ, քաղաք՝ պատմական,

Փառքով, կամքով առնական,

Կապրես հար, դարեր, հավիտենական:

Քո ալպիական բույրով դյութական,

Պաղ, զուլալ ջրով՝ քո անմահական,

Մեծ շունչ ես տալիս քո զավակներին,

Որ քեզ հասցնեն կյանքի մեծ փառքին:

Աղջիկներդ՝ հեզ, զավակներդ՝ կուռ,

Խենթի պես սարքել ես յոթ վանք ու մատուռ,

Փռվել ես ափին Մեծ Արփաչայի,

Վայելում ես քո պատիվը հայի:

Կրկներգ  

Ձուլող, ծեփագործ, զոդող, կառուցող,

Գուսան, երգահան. պարող, քանդակող,

Բանաստեղծ, բժիշկ, մարզիկ, նկարիչ,

Քո գովքն են ապրել, պահել քեզ ճաճանչ:

Փառապանծ Գյումրի, հայտնի ու ճանաչ,

Դարեր ես անցել, ուղիներ կանաչ,

Փառքով պսակված, պիտի սավառնես,

Եվ հուր – հավիտյան ծաղկես ու ծաղկես:

Կրկներգ

 

բեռնել  երաժշտությունը

Ռուզաննա Կարապետյան 

Ռուզան Մակբեթի Կարապետյանը  ծնվել է 13.12.1962թ. քաղաք Լենինականում՝ ծառայողի ընտանիքում: 1970-80թթ. ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ե. Չարենցի թիվ 25 միջն. դպրոցը: Ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը և նշանակվել աշխատանքի «Հղկող հաստոցներ» գործարանի տեխնիկական վերահսկողության բաժնում՝ որպես ինժեներ: 15 տարի աշխատելուց հետո «Ռւսուցիչների Կատարելագործման» ինստիտուտում 2 տարի վերապատրաստվելով «Կենսաբանություն» առարկան աշխատել է թիվ 25 դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի: Ավարտել է Ախուրյանի երաժշտական դպրոցը՝ ջութակահարի մասնագիտությամբ պարտադիր դաշնամուրով: 8 տարի դպրոցում աշխատելուց հետո ընդունվել է Տերնոպոլի ՏՊՏՀ Երևանյան մասնաճյուղ՝ ֆունդամենտալ առարկաների ամբիոնում՝ որպես «Դիսկրետային մաթեմատիկա» առարկայի դասախոս: Տիրապետում է  ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների:  Հեղինակային երգերի երգահան է, ՀՀ-ի «Օրհներգի» մրցույթի մասնակից: Ամուսնացած է, ունի 2 երեխաներ: