Home Information Center Announcements Հայտարարություն

  Գյումրու քաղաքապետարանը ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի № 660 որոշմամբ հաստատված (Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության) կարգի համաձայն իրականացնում է իրազեկում՝ համաձայնեցման ներկայացված Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի հարևանությամբ նախատեսնված առևտրի օբյեկտի և Գորկու փողոց № 44 հասցեի հողամասում նախատեսնված բնակելի մասով առևտրի օբյեկտի նախագծային առաջարկությունների վերաբերյալ:

Շահագրգիռ անձիք, հասարակական կազմակերպությունները և հասարակության ներկայացուցիչները նախագծային առաջարկություններին կարող են ծանոթանալ քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում և քաղաքապետարանի ինտերնետային կայքում:

Նախագծերի վերաբերյալ նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության գրավոր եզրակացությունները ներկայացնել Գյումրու քաղաքապետարան՝ մինչև սույն թվականի հունիսի 22-ը:

Նախագծերի հասարակական քննարկումները կկայանա սույն թվականի հունիսի 25-ին՝ քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում:

 

Բեռնել հատակագիծը Էջ 1 ,  Էջ 2