Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրու համայնքապետարանից նախազգուշացվում է.
Հարգելի համաքաղաքացիներ,
Օրենքով սահմանված կարգով Գյումրու համայնքապատկան տարածքում արգելվում է ապօրինի բացօթյա/փողոցային առևտրի կազմակերպումը:
Զգուշացնում ենք՝ առանց համապատասխան թույլտվության, ապօրինի կերպով բացօթյա/փողոցային առևտուր իրականացնող անձիք կենթարկվեն վարչական պատասխանատվության. Գյումրու համայնքապետարանի կողմից նախ կարձանագրվի փաստը, ապա իրավախախտում կատարած անձը կենթարկվի վարչական տույժի: