Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հայտարարություն

Հրավիրվում է Գյումրիում պարենային ապրանքների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ուշադրությունը,

Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի տարածքում շուրջտարյա ռեժիմով անցկացվելու է «Մոսկովյան տոնավաճառներ», տաղավարներն արտադրողներին/վաճառողներին տրամադրվելու են անվճար։ Առավել նախընտրելի են ՌԴ-ում գրանցված ՀՀ արտադրության ապրանքների իրացմամբ զբաղվող ընկերությունների մասնակցությունը, քանի որ տոնավաճառներին մասնակցող ընկերությունները պետք է գրանցված լինեն «Ազնիվ նշան (Честный знак)» արտադրանքի պիտակավորման և վերահսկողության ազգային համակարգում։ «Մոսկովյան տոնավաճառներ»-ի կազմակերպիչները պատրաստ են դիտարկել նաև տոնավաճառներին Հայաստանում գրանցված ընկերությունների մասնակցությունը։ Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյումրու համայնքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժին (հեռ՝ 2 22 54)։