Home Information Center Announcements Հայտարարություն

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին ՏԻՄ-ի և թատրոնի մասին, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։ Դարձեք մեր տիկնիկային թատերախմբի մի մասնիկը։
Կարող են դիմել Շիրակի մարզում բնակվող 14-ից բարձր տարիքի պատանիներն ու երիտասարդները:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր գիտելիքներ համայնքի, ՏԻՄ-ի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք կբերեն նոր մասնագիտություն՝ դառնալով ինտերակտիվ թատերախմբի դերասան:
Ծրագրի նպատակն է ՝
Նպաստել քաղաքացիների պասիվ և ակտիվ մասնակցության բարձրացմանը ՏԻՄ աշխատանքներում, բարձրացնել համայնքի բնակիչների մոտ սեփական ընտրության, համայնքային խնդիրների բարձրաձայնման և լուծման կարևորության գաղափարը համայնքի զարգացման գործում։
Դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի նոյեմբերի 10-ը, ժամը՝ 17:00-ն /ներառյալ/: Ծրագրի շրջանակներում դասընթացները տեղի կունենան Գյումրի համայնքի Երիտասարդական Պալատ ՀՈԱԿ-ում: Դասընթացների ժամանակացույցը կտրամադրվի մասնակիցներին ավելի ուշ:
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSepfCTGl_EdwcvAi8G5XgxF9UzfWsVzP9B1ix1SozcWHPoDow/viewform