Home Information Center Announcements Հայտարարություն

Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման Կիսամյակային նկարագրողական հաշվետվություն

 

2020 թվականի դեկտեմբերի 28-ին Եվրոպական միության և Վանաձորի համայնքապետարանի միջև կնքվեց NEAR-TS/2020/421-733 Եվրոպական միության Արտաքին գործունեության ծառայությունների մատուցման պայմանագիրը։ Ծրագիրն իրականացնողը Վանաձորի համայնքապետարանն է, ՀՀ Գյումրու և Լեհաստանի Պիլայի համայնքապետարանները՝ գործընկերներ։
Ծրագրի նպատակն է.
նպաստել Վանաձոր և Գյումրի քաղաքների քաղաքային կայուն կառավարմանը․ կառավարման ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա քաղաքի հետ գործընկերային փորձի փոխանակման։
Ծրագրի բաղադրիչներն են․
1. Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն համակառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ քաղաքաշինական ոլորտին և համայնքային ծառայություններին առնչվող փաստաթղթերի մշակման կամ լրամշակման, դրանք ազգային և ԵՄ չափորոշիչների համահունչ դարձնելու միջոցով։
Այս բաղադրիչի շրջանակում կներդրվի նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) Վանաձոր և Գյումրի համայնքներում քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով։
2. Աջակցություն Վանաձոր և Գյումրի քաղաքներին ավելի մաքուր շրջակա միջավայր ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման պրակտիկա, համադրելով դրանք այդ նպատակներին ուղղված հանրային «կանաչ» նախաձեռնությունների հետ։ Այս բաղադրիչի շրջանակում մասնավորապես ձեռք են բերվելու.
• էլեկտրական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Վանաձոր, Գյումրի համայնքների համար
• Տոմսա-վավերացման էլեկտրոնային համակարգեր և լիցքավորման կայաններ
• Նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ
• Ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ
• Մամլիչներ
• Ավլող մեքենաներ
Իրականացվելու է բնակչության և շահակիր բոլոր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված լայնածավալ իրազեկման, կրթական և տեղեկատվական
արշավներ, համայնքային 8 «կանաչ» նախաձեռնություններ՝ ուղղված հանրային տարածքների բարելավմանը՝ «տարածքակազմակերպման» մասնակցային մեթոդի կիրառմամբ և ջերմոցային գազերի ու ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով։
3. Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների աշխատակազմերի կարողությունների բարելավում քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման գործում՝ Լեհաստանի Պիլա համայնքի հետ փորձի փոխանակման, մասնագիտական դասընթացների և եվրոպական առաջատար փորձին ծանոթանալու միջոցով։
Փորձի փոխանակումն ու վերապատրաստումները ներառելու են․
- Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS)
- Էլեկտրական լիցքավորմամբ հանրային տրանսպորտի կառավարումը
- Տվյալ ոլորտներում իրավական և քաղաքականության փաստաթղթերի մշակումը
- Աղբահանության կառավարման պլանավորումը
- Աղբի վերամշակման արտադրամասի շահագործումը և կառավարումը։
Փորձի փոխանակման մաս է կազմում «Քաղաքը՝ քաղաքին․ համատեղ ջանքեր՝ ուղղված քաղաքային կայուն համակառավարմանը» թեմայով տարածաշրջանային համաժողովի կազմակերպումը։
Ծրագիրը սերտ համագործակցում է ՀՀ Համայնքների միության և «Ուրբան» հիմնադամի հետ։ Վերջիններս Վանաձորի և Գյումրու համանքապետարանների համայնքային ծառայողների համար իրականացրել են կարողությունների զարգացման վերապատրաստումներ՝ «Խնդրի բացահայտումը, նկարագրությունն ու ձևակերպումը», «Հաղորդակցության ժամանակակից միտումները» թեմաներով։
Ծրագրի շրջանակում ձևավորվել է Ղեկավար Կոմիտե, որը Ծրագրի հիմնական որոշում կայացնող մարմինն է: Ղեկավար կոմիտեի կազմում ներառված են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, Վանաձորի, Գյումրու և Պիլայի համամայնքների ղեկավարները, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Կադաստրի կոմիտեի, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի համայնքների միության, Լոռու և Շիրակի մարզպետարանների, Վանաձորի և Գյումրու համայնքների ավագանու անդամներ, ինչպես նաև ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2021թ․ մայիսի 27-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում։
Նիստին ներկայացվել է ԿԿԿ Դաշինք ծրագիրը, քննարկվել և հաստատվել է Ծրագրի առաջին տարվա աշխատանքային պլանը և Ղեկավար կոմիտեի հաջորդ նիստերի
ժամանակացույցը: Արձանագրությունը հետևյալ հղմամբ՝ https://vanadzor.am/abc_gov/:
Ծրագրի իրականացման արդյունավետության և մասնակցայնության նպատակով կձևավորվեն երեք աշխատանքային խմբերը (այսուհետ՝ԱԽ), որոնք ծրագրի իրականացման ընթացքում համապատասխան ոլորտներում կնպաստեն նոր քաղաքականության մշակմանը։ Աշխատանքային խմբերում կներառվեն տվյալ ոլորտի նախարարությունների ներկայացուցիչներ, համայնքների ավագանիների անդամներ, ՀԿ և ՔՀԿ ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և փորձագետներ։ ԱԽ աշխատանքը հասարակական հիմունքներով է։ ԱԽ-ի առաջարկները կդրվեն հանրային քննարկման։
Ծրագրի իրականացման առաջին տարվա աշխատանքային պլանին համապատասխան անձնակազմը ձեռնամուխ է եղել Ծրագրի վերաբերյալ տեղեկատվական և իրազեկման հանդիպումների/արշավների կազմակերպմանն ու իրականացմանը։ Մայիս–սեպտեմբեր ամիսներին Վանաձոր և Գյումրի համայնքներում կազմակերպվել են մի շարք տեղեկատվական հանդիպումներ համայնքային ծառայողների, ՀԿ և ՔՀԿ, համայնքային ենթակայության հիմնարկների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, աղբահանության, տրանսպորտի, քաղաքաշինության ոլորտի մասնագետների հետ։
Ծրագրի առաջին կիսմյակում ստեղծվել է գրասենյակի աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա։
Տեսանելիության և հաղորդակցման հատվածում մշակվել են Ծրագրի Հաղորդակցման և Տեսանելիության (այսուհետ՝ ՀՏ) ռազմավարությունը, ՀՏ պլանը, ՀՏ տարեկան պլանը, Ծրագրի տեղեկատվական թերթիկը, Ծրագրի խորհրդանիշը՝ լոգոն։ Ապրիլ ամսից գործում է Ծրագրի Facebook-յան էջը (https://www.facebook.com/Alliance-for-Better-City-Governance-105176938369500/?ref=pages_you_manage), Ծրագիրը Վանաձորի համայնքապետարանի էջում ունի առանձին բաժին(https://vanadzor.am/abc_gov/):
Մշակվել և հաստատման են ներկայացվել Ծրագրի ՀՏ մի շարք նյութեր։
Ոլորտի մասնագետների հետ համատեղ մշակվել է Ծրագրի ելակետային իրավիճակի ուսումնասիրության հարցաթերթը։

Բեռնել փաստաթուղթի անգլերեն տարբերակը