Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի՛ գործընկերներ,

 

Այս տարի ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունն ամփոփում է գործունեության 10-ամյակը: Ձեր համայնքները միացել են ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը՝ ստանձնելով կամավոր հանձնառություն նվազեցնել համայնքի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թ. առնվազն 20%-ով՝ համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների համեմատ: Համայնքների ավագանիները հաստատել են Դաշնագրի շրջանակներում մշակված՝ ձեր համայնքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ):

 

Ձեր համայնքներից շատերն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:

 

Հայաստանի համայնքների միությունը շնորհակալություն է հայտնում համագործակցության, նախաձեռնողականության և հետևողականության համար և ակնկալում նորանոր ձեռքբերումներ էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում:

 

Ձեզ ենք ներկայացնում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության տասնամյա գործունեության մասին պատմող տեղեկատվական բրյոշուրները՝ անգլերեն և հայերեն լեզուներով: Այն կարող եք տարածել ձեր համայնքների պաշտոնական կայքերով և համայնքների պաշտոնական ֆեյսբուքյան էջերով:

 

Հայաստանի համայնքների միություն

Բեռնել`1,2