Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Սույն թվականի հունիսի 11-ին, ժամը` 15:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Քննարկման հարցը՝
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բագրատունյաց պուրակի (Խաղաղության օղակ) հարևանությամբ «ԽԵԼԱՑԻ ԿԱՆԳԱՌ» ՍՊԸ կողմից խելացի կանգառի կառուցման վերաբերյալ»:

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում՝ անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից:
Բեռնել փաստաթղթերը՝1,2