Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թվականի ապրիլի 2-ին`ժամը 15:00-ին,Գյումրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Գյումրի, Վարդանանց հր.1) տեղի կունենա Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրիի «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության շրջանակում իրականացվող 4-րդ հանրային քննարկումը (հիմնական փորձաքննության փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնական կայքերում (www.mnp.am,www.idea.am, www.gyumricity.am): Հեռ.՝(+374)11 220218,(+374) 60 700-800, (+374) 312 2-22-20:

Բեռնել`1