Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է համագործակցության մրցույթ «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» միջոցառումներին մասնակցելու համար. Մրցույթին կարող են մասնակցել.
- Հյուրանոցներ,
- Հյուրերի ընդունելու համար վարձակալության տրվող բնակարաններ,
- Կոնֆերանսների համար նախատեսվող դահլիճներ,
- Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ),
- Զբոսաշրջիկների համար այլ ծառայություններ մատուցող կառույցներ տնօրինող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Պահանջները.
Համագործակցության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեր առաջարկները ներկայացնել թղթային տպագիր տարբերակով Գյումրու քաղաքապետարանի Արտաքին կապերի, տուրիզմի և արարողակարգի բաժին հետևյալ մանրամասնություններով.
- Հյուրանոցների համար՝ նշել հյուրանոցային պայմանները, առկա սենյակների քանակը, բարձրակարգ սպասարկում իրականացնելու համար հյուրանոցի հնարավորությունները, մանրամասն տեղեկատվություն հյուրանոցի կողմից մատուցվող ծառայությունների մասին, հյուրանոցի շուկայական առավելությունները, մատուցվող ծառայությունների գնացուցակը, լուսանկարներ, տեսագրություններ և այլ մանրամասներ:
- Վարձակալվող բնակարանների համար՝ առկա կենցաղային պայմանները, կարճատև և երկարատև վարձակալության արժեքը, լուսանկարները և այլ մանրամասներ:
- Կոնֆերանս դահլիճների համար՝ առկա պայմանները, վարձակալ արժեքը և այլն:
- Տրանսպորտային միջոցների համար՝ մեքենայի վիճակը, ծառայություններ մատուցելու արժեքը (ըստ կիլոմետրաժի կամ աշխատանքային ժամերի), լուսանկարները և այլ անհրաժեշտ պայմաններ:
- Այլ ծառայություններ մատուցող հաստատությունների համար՝ կոնկրետ առաջարկություններն ու նախատեսվող պայմանները:
Բոլոր հարցերի ու մանրամասնությունների համար կարող եք զանգահարել + 374(312)5-51-65 կամ +374 (55)59-15-53 հեռախոսահամարներով:
Հայտերը ներկայացնել մինչև Փետրվարի 15, 2013թ.