Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության «Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում», «Կրթությանկառավարմանտեղեկատվական միասնականհամակարգ» և «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում» հանձնառությունների վերաբերյալ առցանց հանրային լսմանը, որը կազմակերպում է Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան քարտուղարության հետ համատեղ:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 11։00-ին, Zoom հարթակում։Հանդիպմանը միանալ կարող եք հետևյալհղմամբ՝ https://us02web.zoom.us/j/89443152654 կամ սույն կոդով՝ 894 4315 2654:
Հանդիպման նպատակն է քննարկելվերը նշված հանձնառությունների իրականացման ընթացքը, իրականացված աշխատանքների վերաբերյալ ձեր կարծիքները, հավաքագրել դրանց շուրջ ձեր դիրքորոշումներն ու ստանալ հետադարձ կապ՝ ծառայությունների հետագա հնարավոր կատարելագործումների ու զարգացումների համար։
Քննարկումը կիրականացվի Գյումրի համայնքի քաղծառայողների և համայնքային աշխատակիցների, քաղ․ հասարակության ներկայացուցիչների, ՓՄՁ-ների ու ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ։
Հանդիպումը ենթադրում է բաց և մասնակցային քննարկման ձևաչափ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ներկայացված ոլորտային բարեփոխումներիիրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գաղափարներ փոխանակել:
Հավաքված առաջարկները կամփոփվեն ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունները բարելավելու և ավելի հասցեական դարձնելու համար: