Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի hուլիսի 17-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Քննարկման թեման՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի կառուցման նախագծի և նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցությունների վերաբերյալ (1-ին հանրային քննարկում)
Զեկուցող՝ «Էկո մենեջմենթ» ՍՊԸ բնապահպան-փորձագետ Արամ Գալոյան:

Բեռնել`1