Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են
Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մայիսյան տոներին ընդառաջ՝ մայիսի 6-8-ը դրամական աջակցություն է հատկացվում Գյումրի քաղաքի հետևյալ խմբերի անձանց`
Մայիսի 6-ին.
• Արցախյան պատերազմում /1991-1994թթ/ զոհված ազատամարտիկների ընտանիքներին,
• Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ ազատամարտիկներին,
• Գյումրի քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին
Մայիսի 7-ին.
• Արցախյան պատերազմի 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին
Մայիսի 8-ին.
• Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Վերը նշված խմբերի անձանց/ընտանիքի անդամներին խնդրում ենք դրամական աջակցությունները ստանալու համար նշված օրերին համապատասխան փաստաթղթերով քաղաքապետարան ներկայանան սկսած ժամը 10:00-ից:
Ելնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից՝ բոլորին կոչ ենք անում հետևել պարետի կողմից տրված ցուցումներին, պահպանել սոցիալական հեռավորություն՝ չվտանգելով ձեր և ձեր հարազատների առողջությունը: