Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Գյումրու համայնքապետարանի և «Առդա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացված բնակարանաշինության ծրագրի երրորդ փուլով կառուցված բնակարաններից վեցը ենթակա են բաշխման. չորս հատ մեկ սենյականոց
երկու հատ երկու սենկյականոց
Բնակարանների տրամադրման համար հանձնաժողովի կողմից սահմանվել են հետևյալ չափորոշիչները.
1. 1998 թվականից սկսած Գյումրի համայնքում ժամանակավոր կացարանում (տնակում) հաշվառված և բնակվող:
2. Տնակը պետք է տեղադրված լինի կանաչ գոտիներում:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող (1998թվականից սկսած)
1 սենյականոց բնակարանի համար կարող են դիմել մինչև չորս անձից բաղկացած ընտանիքները, որտեղ առկա է առնվազն մեկ անչափահաս:
2 սենյականոց բնակարանի համար կարող են դիմել չորս և ավելի անձից բաղկացած ընտանիքները, որտեղ առկա է առնվազն երկու անչափահաս:
Բնակարանները շահառուներին տրամադրվելու են վիճակահանության միջոցով:
Բնակարանով ապահովելուց հետո ժամանակավոր կացարանների ապամոնտաժումը պարտադիր պայման է:
Դիմումի ձևը կարող եք ստանալ Գյումրու համայնքատարանի աշխատակազմի քարտուղարության բաժնից: Կարող եք դիմել նաև Գյումրու համայնքատարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժին:
Դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 18-ից մինչև մարտի 3-ը ներառյալ: