Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 8-ին Հանրապետության ողջ տարածքում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն քաղաքի մաքրման գործում, մաքրել իրենց կառույցների հարակից տարածքները:

Քաղաքապետարանը հնարավորություն ունի տրամադրել ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժին հեռ` (0312 2-22-14), 043 02 22 14:

Առողջ շրջակա միջավայր և մաքուր քաղաք ունենալու պատասխանատուն բոլորս ենք: Լինենք հետևողական մեր քաղաքի մաքրությանը: