Home Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի համաքաղաքացինե՛ր

Սույն թվականի մայիսի 6-ին և 7-ին՝ ժամը 18:00-ից և մայիսի 8-ին՝ ժամը 07:00-ից սկսած անցկացվելու են մայիսի 9-ին ՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված շքերթին մասնակից զինվորական ստորաբաժանումների՝ դեպի Վարդանանց հրապարակ տեղաշարժման նախապատրաստական քայլերթեր: Տեղեկացնում ենք, որ նշված օրերին և ժամերին տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն հետևյալ փողոցները.

• Կարսի խճուղու սկզբնամաս

• Տեր-Գաբրիելյան փող.

• Ղարիբջանյան խճուղի

• Լալայան փող.

• Շահումյան փող.

• Վարդանանց հրապարակ

• Հաղթանակի պող.

• Տիգրանյան փող.

• Ս. Համբարձումյան փող.

• Գայի փողոց /Գորկու անվան կենտրոնական այգու հատվածից մինչև Վարդանանց հրապարակ/

Հիշյալ տարածքների օբյեկտների պատասխանատուներին խնդրվում է՝ իրենց աշխատանքային ժամերը հարմարեցնել նշված գրաֆիկին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Շահումյան փողոցը քաղաքի բանուկ հատվածներից է և ծանրաբեռնված է առևտրի ու սպասարկման օբյեկտներով, այդ իսկ պատճառով տվյալ փողոցում գտնվող օբյեկտների պատասխանատուներին խնդրվում է չխոչընդոտել շքերթի նախապատրաստական աշխատանքներին:

Միաժամանակ հայտնում ենք, որ մայիսի 9-ին՝ տոնական շքերթի օրը, ժամը 07:00-ից մինչև շքերթի ավարտը, տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն վերը նշված փողոցները, ինչպես նաև՝ Գայի, Օզանյան փողոցները, Ջիվանու հրապարակը և Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը: Զորահանդեսի ավարտից հետո Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ Անմար կրակի մոտ, տեղի կունենա պսակադրության արարողություն:

Այդ օրերին պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր ազգաբնակչության ներողամտությունը: