Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են
Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մայիսյան տոներին ընդառաջ դրամական օգնություն է հատկացվում Գյումրի քաղաքի հետևյալ խմբի անձանց`
•Արցախյան պատերազմում /1991-1994թթ/ զոհված ազատամարտիկների ընտանիքներին
• Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին
• Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին
• Գյումրի քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին
Խնդրում ենք, որ Զինվորական կոմիսարիատի կողմից հաշվառված զոհված ազատամարտիկների ժառանգները, հաշմանդամ ազատամարտիկներն ու վետերաններն անձամբ, սույն թվականի մայիսի 2-ից 8-ը ՝ սկսած ժամը 10:00-ից, անձամբ ներկայանալ Գյումրու քաղաքապետարան` համապատասխան փաստաթղթերով: