Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2018թ օգոստոսի 28-ին` ժամը 12:00-ին, Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում տեղի կունենա Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Կումայրի արգելոց պատմական թանգարանի» փողոցների վերակառուցման ենթածրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /չորրորդ քննարկում/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում /ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում/, Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218, Գյումրու քաղաքապետարանի և ՀՏԶՀ-ի պաշտոնական կայքերում՝ www.gyumricity.am և www.atdf.am: