Home Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/05 կոդով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցների, Շառլ Ազնավուրի հրապարակի վերականգնման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ և «Էլեկտրասերվիս» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը՝ առաջարկված 2 256 053.80 Եվրո նվազագույն գնով: Շինհրապարակ մուտքի իրավունքը տրվել է 02.08.2018թ.-ին: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում կտրվի առաջիկա օրերին: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն: