Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/04 կոդով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ պողոտաների, Սայաթ Նովա փողոցի, Հայուհու հրապարակի վերականգնման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՁ «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ները ՝ առաջարկված 2 187 869.73 Եվրո նվազագույն գնով: Շինհրապարակ մուտքի իրավունքը տրվել է 20.07.2018թ.-ին: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում կտրվի առաջիկա օրերին: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն: