Գլխավոր էջ Gyumri Community Our team
There are no translations available.

 

Mghitaryan_Vagharshak

Բադալյան Կարեն 

 Ծնվել է 1974 թ.-ի Մայիսի 24-ին՝ Լենինականում:

  

1981-1988թթ. սովորել է Լենինականի Պուշկինի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում:

    

1988-1991թթ միջնակարգ կրթությունը շարունակել է ֆիզ-մաթ թեմայով «Բալատոն» վարժարանում:

1991-1996թթ« սովորել և ավարել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

1996-1998թթ. ծառայել է հայկական բանակում:

1998-1999թթ. աշխատել է«Շիրակինվեստբանկ» ՍՊԸ-ում որպես բանկի ներքին աուդիտոր, այնուհետ՝ տեղափոխվել է միջոցների կառավարման բաժին, որպես ինվեստիցիոն վարկերի սպասարկման խմբի մասնագետ:

2000-2002թթ. աշխատել է «Հյուսիսային էլեկտրացանցեր» ՓԲԸ ֆինանսա-տնտեսագիտական և ինֆորմացիոն վերլուծական բաժնի առաջատար մասնագետ: 

2003-2007թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես՝ խմբակցության փորձագետ:

2008-2010թթ. համատեղության կարգով աշխատել է «Երևանի համակցված կերերի գործարան» ՓԲԸ որպես  վաճառքի և մարքեթինգի գծով պատասխանատու:

2010-2012թթ. Ազգային ժողովում՝ ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական:

2012թ.-ի Մայիսից մինչև 2012թ. Սեպտեմբեր ամիսն աշխատել է Ազգային ժողովի «Գյուղատնտեսության և բնատնտեսության մշտական հանձնաժողովի» նախագահի օգնական:

2012-2016թթ. Գյումրու քաղաքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ:

2016-2018 թթ. ՀՀՇՄ Գյումրի համայնքի ղեկավարի օգնական

2018 թ. ՀՀՇՄ Գյումրի համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու

2019 թ. նոյեմբերից նշանակվել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: