Գլխավոր էջ Gyumri Community Our team

 

def_stuff

Ռոբերտ Մկրտիչի Անդրիասյան


Ծնվել է 1986 թվականի հունվարի 1-ին Լենինական քաղաքում։

1992-2002 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցը։

2002-2007 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի «Տեխնոլոգիական ձեռնարկչություն» բաժինը։

2006-2012 թվականներին աշխատել է Գյումրու թիվ 43 միջնակարգ դպրոցում որպես տեխնոլոգիա առարկայի ուսուցիչ, այնուհետ որպես մանկապատանեկան կազմակերպիչ։

2008 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Շերամ զարգացման կենտրոն» ՀԿ։

2012-2013 թվականներին աշխատել է Գյումրու համայնքապետարանի ֆինանսական բաժնում որպես գլխավոր մասնագետ։

2013-2016 թվականներին աշխատել է Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնում որպես գլխավոր մասնագետ։

2016-2019 թվականներին եղել է Գյումրու համայնքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ։

2019-2021 թվականներին եղել է Գյումրու համայնքապետարանի գովազդի և առևտրի սպասարկման ոլորտի բաժնի պետի տեղակալ։

2021 թվականի հոկտեմբեր-հունվար ամիսներին եղել է Գյումրու համայնքապետարանի «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ։

2021 թվականի հունվարից Գյումրու համայնքապետի խորհրդական է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։