Գլխավոր էջ Gyumri Community Our team

 

Georgi Ghazaryan

Գեորգի Նիկոլայի Ղազարյան


Ծնվել է 14.06.1962թ.-ին, սովետական Վրաստանի Չիատուրա քաղաքում, բանվորի ընտանիքում

1986թ. տեղափոխվել է սովետական Հայաստանի Լենինական քաղաք

1977թ. ավարտել է Լենինականի Րաֆֆու անվան N 32 միջնակարգ դպրոցը

1977-1980թ-ին. սովորել և ավարտել է Լենինականի N8 միջնակարգ Պրոֆ-տեխ ուսումնարանի ավտովերանորոգող-փականագործ բաժինը

1980-1982թթ.-ին ծառայել է սովետական բանակում

1984-1985թթ-ը աշխատել է Ռուսատանի Դաշնությունում

1986-1990թթ.-ին սովորել և արատել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախազորակոչային և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի նախնական զինվորական պատրաստություն բաժինը՝ ստանալով պահեստի լեյտենանտի զինվորական կոչումը

1990-1993թթ.-ին աշխատել է Լենինականի N2 սպորտկոմպլեքսային դպրոցում՝ որպես բռնցքամարտի մարզիչ

1995-2000թթ.-ին աշխատել է Գյումրու նավթի բազայում՝ որպես ԱԻԿ օպերատոր

2001-2002թթ.-ն աշխատել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում

2012-2015թթ.-ը հանդիսացել է «Նիկ-Թամ» ՍՊԸ տնօրեն

2004-2012թթ.-ին 2 անգամ ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ

2016թ.-ից աշխատում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմում

Ամուսնացած է ունի 2 երեխա 4 թոռ