Քաղաքապետին առաջարկություններ է ներկայացնում առեւտրի, հասարակական
սննդի եւ սպասարկման ոլորտի ձեռնարկությունների եւ կազմակերպությունների գործունեության քաղաքային կանոնների վերաբերյալ:
Կատարում է ժամանակավոր օբյեկտների հաշվառում, գույքագրում, կնքում է հողօգտագործման պայմանագրեր եւ իրականացնում է տեղական տուրքի եւ վարձավճարների գանձումներ:
Տալիս է ժամանակավոր շարժական առեւտրի եւ սպասարկման կետերի տեղադրման թույլտվություն, կանխարգելում է ապօրենի օբյեկտների տեղադրումը:
Կազմում է եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական տուրքերի եւ
վճարների մասին ՀՀ օրենքի համապատասխան սահմանված քաղաքային տուրքերի եւ վճարների դրույքաչափերը:
Բաժինը պատրաստում է առեւտրի, հանրային սննդի եւ սպասարկման ոլորտի պետական եւ ոչ պետական ձեռնարկությունների եւ կազմակերպությունների քաղաքային կանոնները եւ այն ներկայացնում է ավագանու հաստատմանը:
|