Ապահովում է հատակագծման, կառուցապատման, հողօգտագործման եւ շինարարության բնագավառում քաղաքապետարանի գործունեության պրակտիկ իրականացումը եւ համայնքին պատկանող անշարժ գույքի կադաստրի վարումը:
Համակարգում է քաղաքի քաղաքաշինության գլխավոր հատակագծի եւ հողերի օգտագործման սխեմայի մշակման աշխատանքները, մասնակցում է գործնական իրականացմանը, ինչպես նաեւ ավագանու նիստին եւ մարզպետարանում նրանց քննարկման ու հաստատման գործընթացին:
Սահմանված կարգով քաղաքի հաստատված գլխավոր հատակագծի, հողերի օգտագործման սխեմայի համապատասխան իրականացնում է հողերի հատկացման, հետ վերցնելու, վարձակալության տրամադրելու կամ աճուրդային վաճառքի գործընթացը:
Ապահովում է քաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային եւ այլ շինությունների վերաբերյալ քաղաքապետի որոշումների տեխնիկական փաստաթղթերի հիմնավորումը: Համակարգում է քաղաքի փողոցների, հրապարակների, քաղաքաշինական
համալիրների արտաքին ձեւավորման, հարդարման, գովազդների ու ցուցանակների, ճարտարապետական մանր ձեւերի տեղադրման աշխատանքները եւ հսկողություն սահմանում դրանց նկատմամբ:
Կազմակերպում է համայնքի տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտներին քաղաքաշինական փաստաթղթերի ճարտարապետա- շինարարական նախագծերի տրամադրման եւ շինարարության թույլտվության գործընթացը: Հսկողություն է իրականացնում ապօրինի շինարարության կանխարգելման նկատմամբ, իրականացնում է այդպիսիների օրենքով
սահմանված սանկցիաների կիրառումը:
Ձեւակերպում է համայնքի տարածքում կառուցվող շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ քանդման աշխատանքների թույլտվություն:
Սահմանված կարգով հսկում եւ վավերացնում է քաղաքի տարածքում իրականացվող շինմոնտաժային աշխատանքների կատարումը: Իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ, որոնք նպաստում են շինարարության ոլորտի հիմնախնդիրների լուծմանը:
|