Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.08.25 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը` Երիտասարդների օրվա առթիվ
Սիրելի երիտասարդներ,Շնորհավորում եմ Երիտասարդների օրվա առթիվ։ Դուք մեր քաղաքի զարգացման և առաջընթացի գլխավոր շարժիչ ուժն եք։ Ձեր գիտելիքներով, նորարարական գաղափարներով, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ Դուք ձևավորում եք այն Գյումրին, որտեղ ապագան ավելի լուսավոր և վստահելի է։Գյումրու քաղաքային իշխանությունը բարձր է գնահատում Ձեր մասնակցությունը հասարակական, մշակութային, կրթական և մարզական կյանքի տարբեր ոլորտներում։ Ձեր ձեռքբերումները, նախաձեռնությունները և ստեղծարար մոտեցումները նպաստում են ոչ միայն քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև նրա հեղինակության բարձրացմանը։Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել Ձեր ծրագրերին և նախաձեռնություններին՝ ստեղծելով պայմաններ, որպեսզի կարողանաք իրացնել Ձեր ... Մանրամասն
12.08.25 ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է։

Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնի առիթով կազմակերպված հաջորդ միջոցառումը «Երիտասարդականի շուրջ» խորագրով երիտասարդական քննարկումն էր, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։


Ակտիվ քննարկումից հետո տարբեր կառույցներում երիտասարդական-կամավորական ակտիվ գործունեության համար մի շարք երիտասարդներ պատվոգրեր ստացան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից։

09.08.25 Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է։

Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնի առիթով կազմակերպվել են չորսօրյա տարաբնույթ միջոցառումներ։
Օգոստոսի 9-ին երիտասարդական միջոցառումների մեկնարկը տրվեց թատերական հրապարակում՝ «Պարահարթակ» նախագծի հերթական համերգային ծրագրով՝ երիտասարդական պարային խմբերի մասնակցությամբ։

07.08.25 Գյումրեցի հրաձիգների տպավորիչ հաղթանակները Եվրոպայի առաջնությունում
Գյումրեցի հրաձիգների տպավորիչ հաղթանակները Եվրոպայի առաջնությունում2025 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 7-ը Ֆրանսիայում կայացած Եվրոպայի մեծահասակների հրաձգության առաջնությունում գյումրեցի մարզիկները մեծ հաջողություններ արձանագրեցին՝ հանդես գալով վազող թիրախ կարգում։Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը ցուցադրեցին բացառիկ արդյունքներ՝ նվաճելով առաջին տեղը, և հատկապես Մարգարյանը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ,ինչը մեծ հպարտություն է հայկական սպորտի համար։Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը, Գրիգորյան Արյուսակը երրորդ`ամրացնելով գյումրեցի հրաձիգների դիրքերը նաև կանանց թիմում։Այս նվաճումները վկայում են Հայաստանի հրաձգության սպորտի բարձր մակարդակի և մարզիչների արդյունավետ ... Մանրամասն
22.07.25 Հայտարարություն

Հարգելի բնակիչներ, Եթե ունեք Ձեր անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցներ, որոնք պիտանի չեն շահագործման եւ չեն օգտագործվում, ու դեռ չեք դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ հաշվառումից հանելու համար, խնդրում ենք դիմել Գյումրու քաղաքապետարանի՝ 4֊րդ և 13֊րդ սենյակներ՝ գույքահարկից առաջացած պարտավորությունները կարգավորելու նպատակով։ Ձեր արագ և պատասխանատու վերաբերմունքը կարևոր է քաղաքային կարգի պահպանության համար։

18.07.25 Գյումրիում լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի անունը հավերժացվեց հուշատախտակով և փողոցի անվանակոչմամբ

Այսօր Գյումրիում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և ավագանու որոշմամբ, տեղի ունեցավ ծանրամարտի լեգենդար, վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի հիշատակը հավերժացնող միջոցառում։ Նրա պատկերով հուշատախտակ տեղադրվեց այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ բնակվել է մարզիչը, իսկ Կիրովականյան փողոցը պաշտոնապես անվանակոչվեց Աշոտ Մխիթարյանի անունով։

Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետի առաջին և երկրորդ տեղակալները, քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, Գյումրու ավագանու անդամներ, ինչպես նաև մարզչի որդին՝ Ռուբեն Մխիթարյանը, ով շնորհակալական խոսքով հանդես եկավ `ընդգծելով հոր հիշատակը հավերժացնելու կարևորությունը ։

05.07.25 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ
Սիրելի' գյումրեցիներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։Սահմանադրությունը մեր պետականության հիմնաքարն է՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորն ու պաշտպանական վահանը։ Սա այն փաստաթուղթն է, որում ամփոփված է մեր ժողովրդի կամքը՝ ունենալու ազատ, անկախ և իրավական պետություն։Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու օրենքի ու քաղաքացիական գիտակցության դերը մեր առօրյա կյանքում։ Միայն միասնականությամբ, փոխադարձ հարգանքով ու Սահմանադրության պահանջների հետևողական կիրառմամբ կարող ենք կառուցել արդար ու կայուն երկիր։Թող այս տոնական օրը լինի վստահության, համերաշխության և մեր երկրի հանդեպ պատասխանատվության խորացման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 20․06․2025
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 02․05․2025
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 08․11․2024
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 11․10․2024
Համայնքի ավագանու հերթական 7-րդ նստաշրջ. 1-ին նիստ
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 15․08․2024
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 26․07․2024
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 26․06․2024
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 12.04.2024
Ավագանու թիվ 12 նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner